«Ոսկե գնդակի» տնօրենը մեկնաբանել է հաղթողի մասին արտահոսած լուրերը։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր քվեարկության արդյունքներով ցուցակ։ Նրա խոսքով՝ «Ոսկե գնդակը» կստանա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։
«Միայն երկու հոգի գիտեն մրցանակի դափնեկրին՝ ես և France Football-ի ղեկավարը։ Ուրիշները, ովքեր ասում են, որ գիտեն հաղթողին կամ տեսել են ցուցակը, ստախոս են»,- ասել է «Ոսկե գնդակի» տնօրեն Մարկ Լասը:
Հիշեցնենք, որ պարգևատրման արարողությունը կկայանա այսօր Փարիզում՝ Երևեանի ժամանակով 21։45