Fastex Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» տնային խաղում հաղթեց «Վանին»

Fastex Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին Երևանի «Փյունիկը» և Չարենցավանի «Վանը»։

Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` գործող չեմպիոնի հաղթանակով։

Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին երբ «Փյունիկի կազմում Դանի Բուհարիի փոխանցումից հետո աչքի ընկավ Պաշտպան Ջեյմսը։

Հաղթանակից հետո «Փյունիկը» 25 միավորով երկրորդ հորիզոնականում է և մեկ միավոր առաջ է մեկ խաղ քիչ անցկացրած «Արարատ-Արմենիայից»։

«Վանը» 17 միավորով 4-րդն է։