Մադրիդի «Ատլետիկոյի» տնային մարզադաշտը կվերանվանվի։ Մադրիդյան ակումբը հայտարարել է մարզադաշտի նոր հովանավորի մասին:
Ակումբը տեղափոխվել է 68,456 տեղանոց Estadio Metropolitano 2017 թվականին՝ լեգենդար Վիսենտե Կալդերոնից հեռանալուց հետո։ Առաջին 5 տարիներին այն կրում էր հովանավոր Վանդայի անունը, իսկ 2022 թվականից՝ Սիվիտաս։
Այժմ «Ատլետիկոն» գործարք է կնքել Սաուդյան Արաբիայի Riyadh Air ավիափոխադրողի հետ, հայտնում է AS-ը։ Մարզադաշտը կվերանվանվի առնվազն մինչև 2033 թվականը։ Գործարքը գնահատվում է մոտ 250-300 միլիոն եվրո