Հայտնի է դարձել, թե որ դեպքում «Ռեալը» հունվարին նոր ֆուտբոլիստ կգնի

Մադրիդի «Ռեալը» չի շտապում դուրս գալ տրանսֆերային շուկա՝ չնայած ֆուտբոլիստների վնասվածքներին։

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մինչև մրցաշրջանի ավարտը չի կարողանա հույս դնել Դանի Կարվախալի վրա, ով բացակայում է խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ Պաշտպանության աջ եզրում իր տեղը կզբաղեցնի Լուկաս Վասկեսը։

Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը, «Ռեալը» հունվարին նոր ֆուտբոլիստ կգնի միայն հիմնական ֆուտբոլիստներից մեկի հերթական լուրջ վնասվածքի դեպքում։

Ըստ լուրերի՝ Կառլո Անչելոտտին ցանկացել է թիմում նոր պաշտպան տեսնել, սակայն ղեկավարությունը մերժել է։