Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան սկսել է մարզվել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Դեռևս պարզ չէ, թե երբ 32-ամյա պաշտպանը կվերադառնա խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Ալաբան նախորդ տարվա դեկտեմբերի վերջին պատռել էր խաչաձև կապանն ու բաց թողել Եվրոպայի առաջնությունը։
Սպասվում է, որ ֆուտբոլիստը կվերադառնա նոյեմբերին, սակայն անհրաժեշտության դեպքում նրա վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել։