«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարծիք է հայտնել «Ասթոն Վիլայի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Մենք փորձում ենք գերակայել յուրաքանչյուր խաղում և խաղալ մեր ոճով։ Մենք բարձր կսեղմենք և կփորձենք վերահսկել գնդակը։ Եվ, հուսով եմ, մի քանի գոլ կխփենք, ավելի շատ, քան «Բայերի» հետ խաղում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում գերմանական ակումբը կմրցի «Ասթոն Վիլայի» հետ։
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» 9։2 հաշվով հաղթեց խորվաթական «Դինամո Զագրեբին»՝ սահմանելով մրցաշարում խփած գոլերի ռեկորդ։