«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատասխանել է այն հարցին, թե ինչով կցանկանար զբաղվել խաղային կարիերան ավարտելուց հետո։
«Ես կսկսեմ վիդեոբլոգ ձկնորսության մասին։ Երբ ես մոտ հինգ տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության, և այդ ժամանակվանից ես սիրահարված եմ այս գործունեությանը։ Ամեն ինչ բռնում էի, ավելի փոքր ձկներ կային, բայց որքան հաճախ էի հաջողվում, այնքան ավելի մեծ բան էի ուզում բռնել։
Դա պայթյուն է։ Ես սիրում եմ ձկնորսություն ցանկացած տարածքում։ Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքում գոլֆի դաշտում լճեր ունեինք։ Ինձ հաջողվեց այնտեղ մի քանի կարաս որսալ»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում Goal-ը։