Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վիճակի մասին, ով սեպտեմբերի վերջին վնասվածք էր ստացել։
«Մբապպեն արագ ապաքինվում է։ Երեկ նա անհատական մարզումներ է անցկացրել։ Կիլիանը շատ մարզումներ չի բաց թողել, ուստի չի կորցրել իր վիճակը։
Այսօր Մբապպեն նույնպես կմարզվի ընդհանուր խմբից առանձին։ Մոտ ժամանակներս կգնահատենք նրա վիճակը, բայց չէինք ցանկանա վտանգել նրա առողջությունը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։