Էրիկ տեն Հագը հեռացման եզրին է

Էրիկ տեն Հագի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» կասկածի տակ է։

TEAMtalk-ի աղբյուրների համաձայն՝ ակումբի ղեկավարությունն արդեն ակտիվորեն ուսումնասիրում է հավանական փոխաէինողների հետ կապված տարբերակները՝ չնայած հոլանդացի մարզչի հետ պայմանագրի երկարաձգմանը այս ամառ:

Նոր մրցաշրջանի մեկնարկը «կարմիր սատանաների» համար անհաջող ստացվեց՝ Պրեմիեր Լիգայի հինգ հանդիպումներում 7 միավոր և մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղ: Վերջերս Եվրոպա Լիգայում ոչ-ոքին 1:1 հաշվով «Տվենտեի» հետ միայն մեծացրեց երկրպագուների դժգոհությունն ու կասկածները Տեն Հագի մարզչական ունակությունների վերաբերյալ: