«Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոն խոսել է այն մասին, որ նեապոլցիները գլխավորել են իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև խոսել է իր և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հարաբերությունների մասին։
«Շաբաթվա ընթացքում կատարված բազմաթիվ զոհողություններից հետո բարձունքում լինելը հաճելի է: Նմա՞նություն է այն տարվան, երբ մենք նվաճեցինք «Սկուդետտոն»: Դա անցյալ է, դրա մասին խոսելն անիմաստ է։ Հիմա նոր թիմ է մեծանում, որում շատ տղաներ կան, ովքեր վերջերս են համալրել ու իրենց լավ են զգում։ Սա երկար ու բարդ առաջնություն է լինելու, որում ոչ ոք մեզ իզուր ոչինչ չի տա։
Կոնտե. Ես շատ գոհ եմ աշխատել նրա գլխավորությամբ։ Առաջին իսկ օրվանից մենք ստեղծել ենք իսկական հարաբերություններ, և նրան հետևելով՝ մենք կզարգանանք որպես թիմ և որպես անհատ: Մենք բոլորս կենտրոնացած ենք «Նապոլիին» վերադարձնելու այնտեղ, որտեղ նա արժանի է»,- Դի Լորենցոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: