«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով լուրջ վնասվածք է ստացել, սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներին։
Դարպասապահը շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության համար։
«Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է գերմանացին սոցցանցերում։
Հիշեցնենք, որ դարպասապահը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է, նա ակումբում հանդես է եկել 2009-2014 թվականներին։