«Լաս Պալմասի» հարձակվող Իվան Սեդրիկը վարձավճարով տեղափոխվեց «Բարսելոնա»։
22-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: Նա հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում։
Նախորդ մրցաշրջանում Սեդրիկը հանդես էր գալիս «Վալյադոլիդում»: Հարձակվողը մասնակցել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 12 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։