«Կիլիան Մբապպեն չափազանց մեծ ուշադրության է արժանանում»․ Դիդյե Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի Լիգայում Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի մասին.

«Մբապպեի խաղը մտահոգությո՞ւն է առաջացնում: Կիլիանն իրեն լավ է զգում։ Ակնհայտ է, որ նա, ինչպես գրեթե բոլորը, դեռ 100%-ով պատրաստ չէ։ Ինչ վերաբերում է գոլային երաշտին, ապա նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ, և գոլ կխփի։

Միգուցե նա չափազանց մեծ ուշադրության է արժանանում։ Կրկնում եմ՝ նրա հետ Ֆրանսիայի հավաքականը միշտ ավելի ուժեղ կլինի։ Համոզված եմ, որ մեկ ամսից նա իրեն ավելի լավ կզգա:

Նրա ակումբը շատ բարձր չափանիշներ ունի։ Հավաքականում նա ամբողջովին ստանձնում է ավագի դերը, նույնիսկ երբ չի խաղում։ Ես ոչ մի մտահոգություն չունեմ Կիլիանի հետ կապված»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։