Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ասել է, թե արդյոք «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող են խաղալ նույն ակումբում։
«Պատկերացնում եմ, բայց շատ թանկ կարժենա։ Վիրցի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ստորագրել է Ռուդի Վյոլերը։
Ով գիտի, գուցե Ջամալը գնա Լևերկուզեն։ Ամեն դեպքում, ակումբային մակարդակով նրանց միավորելը շատ թանկ կարժենա»,- Նագելսմանի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Քեփի Գայը։