Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիման

Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթող Իսպանիայի և Կոպա Ամերիկայի 2024 թվականի հաղթող Արգենտինայի միջև Ֆինալիսիմայի հանդիպումը կկայանա 2026 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է լրագրող Գաստոն Էդուլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2025 թվականի օրացույցում տեղ չկա այս հանդիպումը անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ սա կլինի Ֆինալիսիմայի երկրորդ եզրափակիչը պատմության մեջ։ Մրցաշարի առաջին հաղթողը Արգենտինայի հավաքականն է։ Վճռորոշ խաղում նրանք 3։0 հաշվով հաղթեցին Իտալիայի հավաքականին։