Հետաքրքիր փաստեր՝ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մինչ օրս հանդիպել են 13 անգամ:

4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 6 անգամ՝ հյուսիսմակեդոնացիները, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը՝ 18:23:

Առաջիկա հանդիպումը կլինի թիմերի միջև 7-րդ հանդիպումը Սկոպյեի Տոշե Պրոեսկի մարզադաշտում:

Նախորդ 6 խաղերում 3 անգամ հաղթել են տանտերերը, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը:

Տոշե Պրոեսկի մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակը Ռազմիկ Գրիգորյանն է (1995 թ.):