Մեմֆիս Դեպայը հաջողությամբ անցել է բուժզննում բրազիլական թիմում

30-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Կորինտիանս» ակումբում։

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է լրագրող եւ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստն արդեն բարեհաջող բուժզննում է անցել բրազիլացիների կազմում։

Դեպայի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։

Հոլանդացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր: