«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը չի մասնակցի Անգլիայի սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին։
22-ամյա ֆուտբոլիստը լքել է ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը և մնացած միջազգային դադարը կանցկացնի «Չելսիում», հաղորդում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Այս որոշումը կայացվել է «Չելսիի» ֆուտբոլիստի ներկայիս առողջական վիճակը գնահատելուց հետո՝ որոշել են նրան հանգիստ տալ։
Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայում կմրցի Իռլանդիայի (սեպտեմբերի 7) և Ֆինլանդիայի (սեպտեմբերի 10) հավաքականների հետ։