Instagram-յան հայտնի 433 էջ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանին և նրա յուրօրինակ խաղակոշիկներին։
«Վաստակեք Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ 86-րդ րոպեին խփած կարևոր գոլով, ձեր սմուրֆ խաղակոշիկներով»,- գրավծ է հրապարակմանը կից։
Հիշեցնենք, որ «Սլովանը» ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆի «Միտյուլանդի» դեմ պատասխան խաղում (3:2) Բարսեղյանի հաղթական գոլի շնորհիվ իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլում։