«Բրենթֆորդը» համաձայնել է Իվան Թոնիին 42 միլիոն եվրոյի դիմաց վաճառել

Անգլիական «Բրենթֆորդը» ընդունել է «Ալ-Ահլիի» հարձակվող Իվան Թոնիի 42 միլիոն եվրոյի առաջարկը, այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Լոիկ Տանզին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Թոնիով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվեց, որ «կարմիր սատանաները» անգլիացի հարձակվողի օգնությամբ հույս ունեին փոխարինել վնասվածք ստացած դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդին։

Անցած մրցաշրջանում Թոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: