Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է մադրիդյան ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
«Սերուցքայինները» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հաղթեցին «Ատալանտային» (2։0)։ 38-ամյա խորվաթը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին, փոխարինելով Ռոդրիգոյին և նվաճեց իր 27-րդ տիտղոսը «Ռեալի» կազմում, որը մադրիդյան ակումբի ռեկորդն է։
Մադրիդյան թիմի կազմում տիտղոսների քանակով վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է Նաչո Ֆերնանդեսը, ով ամռանը տեղափոխվել է Սաուդյան «Ալ-Քադիսիա»։
Մոդրիչը նվաճել է թիմի հետ Լա Լիգայի 4 տիտղոս, 2 Իսպանիայի գավաթ, 5 Իսպանիայի սուպերգավաթ, 6 Չեմպիոնների Լիգայի տիտղոս, 5 ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ և 5 անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։