Օգոստոսի 14-ին Վարշավայում կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ մրցեցին Մադրիդի «Ռեալը» և «Ատալանտան»։ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» 2։0 հաշվով ու ռեկորդային՝ 6-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։
«Ռեալի» կազմում իր նորամուտը նշեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն։
Մբապպեն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև առաջին տիտղոսը նվաճեց նոր թիմի կազմում։