Ջուդ Բելինգհեմ. «Մենք նոր թիմ ունենք»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0) և գնահատել թիմի նորեկ Կիլիան Մբապպեի նորամուտը։

«Մենք նոր թիմ ունենք։ Կարծես ամեն ինչ ստացվել է, երբեմն ժամանակ է պահանջվում։ Առաջին խաղակեսում մենք դեռ հարմարվում էինք, բայց երկրորդում ամեն ինչ հիանալի ստացվեց, և մենք գերազանց էինք գործում։

Մարզիչը վստահում է իմ դիրքային բնազդներին։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ առաջ գնալ կամ հակառակը՝ օգնել պաշտպանական գործողություններ կազմակերպել։ Հուսով եմ, որ միշտ կարող եմ օգնել թիմին հաղթել։ Ինձ համար սա ամենակարևորն է։

Մբապպեի մասին․ Նա այդ փայլուն ֆուտբոլիստներից մեկն է։ Այնքան խելք, այնքան կատարողական հմտություն: Եվ միևնույն ժամանակ հիանալի թիմային ֆուտբոլիստ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։