«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (0։2) կիսվել է իր մեկնաբանությամբ։
«Ես շատ վստահ էի, որ լավ խաղ կանցկացնենք և նրանց դժվար դրության մեջ կդնենք։ Նրանց գոլից հետո խաղն ակնհայտորեն փոխվեց, հատկապես երկրորդը, որից կարելի էր խուսափել։ Ի վերջո, նրանք, անշուշտ, արժանի էին հաղթանակի։
Այս խաղերում, եթե դու առաջինը խփես, դա քեզ մեծ առավելություն կտա։ Մենք կարող էինք առաջ դուրս գալ, մեզ պետք էր ավելի ցինիկ լինել և ավելի լավ որակ ունենալ։ Մնացածը, անկասկած, մեծ փորձ է, բայց փորձն ավելին արժե, երբ հաղթում ես։ Բայց ես դեռ հպարտ եմ թիմով»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։