21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Կլեման Լերնոն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Կլեման Լերնոն «Արարատում» անցկացրեց 2023/24 մրցաշրջանը։ Նա երևանյան ակումբի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկավ 16 խաղում և դարձավ 3 գոլի հեղինակ։