Պաշտոնական. Բրունու Ֆերնանդեշը երկարաձգել է պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 234 հանդիպում, որոնցում խփել է 79 գոլ և կատարել 67 գոլային փոխանցում։