«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1։1, 11 մետրանոցներ՝ 7։6) հաղթելուց հետո կասկածներ է հայտնել իր թիմի պատրաստակամության վերաբերյալ նոր մրցաշրջանի մեկնարկին։
«Չեմ կարող պատասխանել՝ պատրաստ ենք արդյոք նոր մրցաշրջանին։ Կարող էինք պարտվել, թիմը խաղի ավարտից մի քանի րոպե առաջ մոտ էր պարտությանը, ուստի պետք է սպասել։ Այսօր ես տեսա շատ բաներ, որոնք ինձ դուր են գալիս: Առաջին 35 րոպեները գերազանց էին։
Բայց մենք դեռ հեռու ենք մեր լավագույն մարզավիճակից: Դա լավ է, բայց ավելի լավ է սկսել ձեր նվաճած գավաթից: Այսպես ավելի հաճելի է, բայց իրականությունն այն է, որ ոչինչ չի փոխվել, քանի որ մեզ հաջողվեց հաղթել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։