Օլիմպիական խաղերի ֆուտբոլի եզրափակիչում մրցում էին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։
11-րդ րոպեին ֆրանսիացիներին առաջ մղեց Միլոտը, այնուհետեև իսպանացիները 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկան Լոպեսը (18, 25) և Բաենան (28):
Ֆրանսիան, այնուհետև կարողացավ հավասարեցնել հաշիվը Ակլիուշի (79) և Մատետայի (90+3) գոլերի շնորհիվ:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Իսպանիան ևս երկու գոլ հեղինակեց ու հռչկավեց չեմպիոն․ դուբլի հեղինակ դարձավ Կամելոն։