«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացի մասնագետն այս պաշտոնի գլխավոր թեկնածուն դարձել է այն բանից հետո, երբ գերմանացի Յուրգեն Կլոպը հրաժարվել է այդ պաշտոնից։
Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։
Հիշեցնենք, որ ամերիկացի նախկին մարզիչ Գրեգ Բերհալտերը պաշտոնանկ արվեց հուլիսին Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ թիմը դուրս մնաց խմբային փուլից։