«Ասթոն Վիլան» մտել է Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու պայքարի մեջ:
Ինչպես հայտնում է Il Mattino-ն, «Չելսին» համաձայնության է եկել բիրմինգհեմյան ակումբի հետ հարձակվողի տրանսֆերի հարցում և պնդում է, որ Լուկակուն բանակցություններ սկսի անձնական պայմանագրի շուրջ։
Սակայն բելգիացին հրաժարվում է տեղափոխվել «Ասթոն Վիլա», քանի որ արդեն պայմանավորվածություն ունի Անտոնիո Կոնտեի հետ «Նապոլի» տեղափոխվելու վերաբերյալ:
Նշվում է, որ «Չելսին» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել «Ասթոն Վիլա» տեղափոխությունը, քանի որ չի ցանկանում երկար սպասել «Նապոլիի» առաջարկին։