Էնդրիկ. «Ֆլորենտինո Պերեսը հիանալի մարդ է»

Էնդրիկը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

«Ֆլորենտինո Պերեսը հիանալի մարդ է, նա ամեն ինչ անում է «Ռեալի» համար։

Նա միշտ փորձում է ակումբն ավելի մեծ դարձնել։ Չնայած մենք գիտենք, որ «Ռեալը» բոլորից մեծ է։ Ես շատ ուրախ եմ նման նախագահի հետ աշխատելու համար»,- ասել է «Ռեալի» նորեկը ակումբային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։