Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է գալիք մրցաշրջանին նեապոլցիների նախապատրաստության մասին։
«Ծանրաբեռնվածությամբ երկար մարզումներից հետո մենք սկսում ենք մի փոքր ուշքի գալ։ Մի փոքր դժվարությունը նորմալ է, պետք է շնորհակալություն հայտնել տղաներին, փորձում ենք ինչ-որ բան անել հարձակման և պաշտպանության փուլում։
Ես տեսնում եմ թիմ, որն ինտենսիվություն է ցուցաբերում և աշխատում է միասին: Մենք կարող ենք և պետք է կատարելագործվենք, քանի որ ողջ մրցաշրջանի ընթացքում կլինեն իրավիճակներ, որոնցում մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները»։