«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հնարավոր հեռանալու մասին տեղեկություններին։
DailyMail-ը հուլիսի 21-ին հայտնել է, որ բելգիացին համաձայնել է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ»-ին:
«Ոչ, Կևինը չի հեռանում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։