Ժորժ Միկաուտաձեի համար կպայքարեն ֆրանսիական երկու ակումբներ

«Լիոնը» բանակցություններ է վարելու «Մեցի» հետ Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին ձեռք բերելու հնարավորության շուրջ, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ հրապարակման՝ «Մեցը» նախկինում առաջարկ էր ստացել «Մոնակոյից» 20 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսների չափով, սակայն Միկաուտաձեն հրաժարվել է տեղափոխվել մոնեգասկների ճամբար։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Միկաուտաձեն վարձավճարով անցկացրել է «Մեցում», որից հետո ֆրանսիական ակումբը հարձակվողին գնել է «Այաքսից» 13 միլիոն եվրոյով։

23-ամյա Միկաուտաձեն Ֆրանսիայի առաջնության 20 խաղում խփել է 13 գոլ, իսկ EURO-2024-ի 4 խաղում՝ 3+1։