Անգլիայի հավաքականը 5 թեկնածու ունի՝ Գարեթ Սաութգեյթին փոխարինելու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) դիտարկում է 5 թեկնածուների՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին փոխարինելու համար։

Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ցուցակում ներառված են Գրեհեմ Փոթերը, Մաուրիսիո Պոչետինոն, Թոմաս Տուխելը (բոլորն այս պահին գործազուրկ են), Էդի Հաուն (Նյուքասլ) և Լի Քարսլին (Անգլիա Մ-21):

Ֆեդերացիայի համար առաջնահերթությունը ներկայիս մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ պայմանագրի երկարաձգումն է: Սակայն ամեն ինչ կախված կլինի մասնագետի որոշումից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև տարեվերջ։