Ռոդրին ճանաչվեց EURO-2024-ի լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի է դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն խաղացողի անունը։

EURO-2024-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

28-ամյա հենակետային կիսապաշտպանը մեկնարկեց մրցաշարի յոթ հանդիպումներից վեցում և խփեց «Լա Ռոխայի» գոլերից մեկը Վրաստանի դեմ 1/8 եզրափակիչ խաղում (4:1), սակայն վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը Անգլիայի դեմ եզրափակչի ժամանակ (2:1):