Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին EURO-2024-ի եզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) կիսվել է իր մեկնաբանությամբ։
Ռոդրին ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։
«Մենք պատմություն կերտեցինք, մեկ մրցաշարում հաղթեցինք Աշխարհի չորս չեմպիոնների։ Այս թիմի մտածելակերպը… մեզանից շատերը երիտասարդական թիմերում Եվրոպայի չեմպիոններ էին, իսկ այսօր արդեն մեծահասակների մակարդակով Եվրոպայի չեմպիոններ ենք։
Մեր մարզիչն արժանի է ճանաչման գավաթը նվաճելու համար, սա Իսպանիան է, ես մարդկանց խնդրում եմ վաղը դուրս գալ փողոց՝ հպարտանալու համար։ Ժամանակն է, որ իսպանացի նվաճի «Ոսկե Գնդակը», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Վերջին իսպանացին, ով նվաճել է «Ոսկե Գնդակը» Լուիս Սուարեսն էր (1960 թ.):