Արքայազն Ուիլյամ. «Մենք դեռ հպարտ ենք Անգլիայով»

Ուելսի արքայազն Ուիլյամը դիմել է Անգլիայի հավաքականին EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո (1:2):

«Պարզապես այս անգամ նախատեսված չէր: Բայց մենք դեռ հպարտ ենք ձեզնով: Առաջ, Անգլիայի թիմ»,- գրել է Ուիլյամը սոցցանցում:

Անգլիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։

Հավելենք, որ Իսպանիայի հավաքականը ռեկորդային չորրորդ անգամ (1964, 2008, 2012, 2024) հաղթեց Եվրոպայի առաջնությունում։