Իսպանիայի հավաքականի հարձակվող Միկել Օյարզաբալը կիսվել է EURO-2024-ի եզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից իր հույզերով։ 27-ամյա ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ է դարձել 86-րդ րոպեին։
«Ես իմ գործն արեցի, որն ինձանից պահանջվում էր։ Ինձ բախտ է վիճակվել հաղթանակ պարգևել։ Երբ դու դժվար ժամանակներ ես ապրում, այստեղ լինելը շատ արժեքավոր է, և եթե քեզ բախտ վիճակվի օգնել թիմին, ապա դա հիանալի է:
Դա խաղի մի մասն է: Վնասվածք, այն ամենը, ինչի միջով ես անցել եմ: Ես հպարտ եմ բոլորով, սա մի ընտանիք է, որտեղ բոլորը հավասարապես արժեքավոր են, դա անհավանական է»,- Օյարզաբալի խոսքերն է մեջբերում Marca-ն։