Լամին Յամալը ճանաչվեց EURO-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հուլիսի 14-ին կայացավ EURO-2024-ի եզրափակիչ հանդիպումը, որում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիային։

Հանդիպման վերջում ՈւԵՖԱ-ն հրապարակեց մրցաշարի արդյունքներով անհատական ​​մրցանակների դափնեկիրների անունները։

Իսպանացի վինգեր Լամին Յամալը ճանաչվել է EURO-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ «Բարսելոնայի» 17-ամյա խաղացողն այս մրցաշարում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։