Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիայի դեմ խաղի արդյունքները (2։1) և խոսել եզրափակչի հնարավոր մրցակիցների՝ Անգլիայի և Հոլանդիայի մասին։
«Ուրախ ենք, որ դուրս եկանք եզրափակիչ։ Մենք կարողացանք նորից դուրս գալ եզրափակիչ և Իսպանիային տանել իր տեղը սպորտում։
Ինչ վերաբերում է խաղային ծրագրին, ապա մենք կատարյալ էինք: Առաջին խաղակեսում ավելի շատ հակագրոհներ եղան։ Երկրորդ խաղակեսում խաղն ավելի տակտիկական դարձավ։ Կիսաեզրափակիչ խաղում ամեն ինչ արեցինք ըստ անհրաժեշտության։
Անգլիա՞, թե՞ Հոլանդիա. Կարևոր չէ: Այս երկու թիմերը հիանալի մրցակիցներ են։ Եզրափակիչ դուրս են գալիս բացառիկ թիմեր»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։