Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչում 2։0 հաշվով հաղթեց Կանադային։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը։
Նշենք, որ այս գոլը Մեսսիի առաջինն էր ընթացիկ մրցաշարում։
Հաղթանակի շնորհիվ Արգենտինան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուրուգվայ – Կոլումբիա հանդիպման հաղթողի հետ։