Լիոնել Սկալոնի. «Եթե նա լավ է, նա կխաղա, իսկ եթե ինչ-որ բան այն չէ, նա կխաղա վերջին 30 րոպեները»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի Կանադայի հետ խաղից առաջ խոսել է ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մարզավիճակի մասին։

Նախկինում Մեսսին բաց էր թողել խմբային փուլի 3-րդ տուրի Պերուի հետ խաղը (2։0)՝ աջ ազդրի մկանի վնասվածքի պատճառով, սակայն մասնակցեց Էկվադորի հետ ամբողջ հանդիպումը (1։1, 11մ․ 4։2)։

«Ամեն անգամ, երբ Մեսսին դուրս է գալիս խաղադաշտ, նա պատրաստ է խաղալ: Ինչ վերաբերում է Կանադայի հետ հանդիպմանը, ապա կասկած չկա, որ Մեսսին պատրաստ է դրան։ Ինձ համար լուծումը շատ պարզ է։ Ի վերջո, եթե նա լավ է, նա կխաղա, իսկ եթե ինչ-որ բան այն չէ, նա կխաղա վերջին 30 րոպեները։ Դա պարզ է։

Ինձ համար երբեք դժվար չի եղել Մեսսիի պատրաստվածության հարցը։ Ես գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին, նույնիսկ եթե նա լավագույն մարզավիճակում չէ։ Ես նման սխալ թույլ չէի տա՝ թույլ չտալով նրան խաղադաշտ դուրս գալ, հաշվի առնելով, որ նա այդքան բան է տալիս թիմին»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում BeInSports-ը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա հուլիսի 10-ի գիշերը և կմեկնարկի Երևանւ ժամանակով 04։00-ին։