Հարի Քեյնը մասնակցել է Անգլիայի հավաքականի մարզմանը

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը EURO-2024-ի կիսաեզրափակչի Հոլանդիայի հետ հանդիպման նախօրեին, հայտնում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Քեյնը փոխարինվել է EURO-2024-ի քառորդ եզրափակչի Շվեյցարիայի հետ հանդիպման լրացուցիչ ժամանակում։ Հարձակվողը խոտածածկին է ընկել շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիի հետ բախվելուց հետո։

Հոլանդիա – Անգլիա հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հուլիսի 10-ին։