Տիագո Ալկանտարան որոշել է ավարտել կարիերան

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան որոշել է ավարտել կարիերան 33 տարեկանում, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը», որի կազմում նա խաղացել է 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը։ Ֆուտբոլիստը մասնակցել է «Լիվերպուլի» 98 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ալկանտարան իր ամենամեծ հաջողությանը հասել է «Բավարիայում»։ Մյունխենյան ակումբի հետ նա դարձել է Գերմանիայի յոթակի չեմպիոն, երկրի գավաթի քառակի հաղթող, երկրի սուպերգավաթի եռակի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող։

Ալկանտարան իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Բարսելոնայում»:

Ալկանտարան Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։