Պասկալ Գրոսը մոտ է «Բորուսիա» տեղափոխվելուն

«Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիները համաձայնեցրել են պայմանագրի կետերը 33-ամյա գերմանացու հետ։ Տրանսֆերային գումարը կկազմի 7-ից 10 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Գրոսն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։