Կոնոր Գալագերը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» հավակնում է 24-ամյա անգլիացուն, սակայն «Չելսին» կարող է պահել իր խաղացողին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի ցուցանիշները բարելավելուց հետո:

Նախորդ մրցաշրջանում Գալագերը անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։