Անսու Ֆատին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին կարիերան կարող է շարունակել Թուրքիայում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ֆեներբախչեի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 21-ամյա իսպանացու ծառայություններով։

Նշվում է, որ Մոուրինյոն լավ հարաբերություններ է պահպանում խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Անցած մրցաշրջանում Ֆատին վարձավճարով հանդես է եկել «Բրայթոնում» և 27 խաղում դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։