Դուգլաս Լուիսը մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր 26-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում Բրազիլիայի հավաքականում։ Սպասվում է, որ նա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ մինչև 2029 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Դուգլաս Լուիսը անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։