«Յուվենտուսը» ցանկանում է գնել «Չելսիի» հարձակվողին

Թուրինի «Յուվենտուսն» իր հայացքն ուղղել է Լոնդոնի «Չելսիի» եզրային հարձակվողին:

Il Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ «ծեր սինյորայի» նոր մարզիչ Տիագու Մոտտան կցանկանար իր թիմում տեսնել Նոնի Մադուեկեին, ով «Սթեմֆորդ Բրիջում» է 2023 թվականի հունվարից։

Նշվում է, որ «Չելսին» Մադուեկեին գնահատում է մոտ 40 միլիոն եվրո։ Եթե ​​ակումբը կարողանա ձեռք բերել Մայքլ Օլիսեին «Քրիսթալ Փելասից», Նոնիի հեռանալու հավանականությունը զգալիորեն կմեծանա։

Նշենք, որ Մադուեկեն «Չելսիի» հիմնական խաղացողն էր մրցաշրջանի վերջում։ 22-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայի անցած առաջնությունում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։